ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանը խաղացել և խաղալու է ամենաակտիվ դերը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ONA» պորտալին տված հարցազրույցի շրջանակում հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանը խաղացել և խաղալու է ամենաակտիվ դերը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում աջակցությունը կողմերին Զախարովան համարել է է արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից մեկը։

«Այդ հանգամանքը հատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում բարձր ուշադրությունը նրա արդյունքների հանդեպ։ Աշխատում ենք այլ պետությունների հետ սերտ գործակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Խնդրի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է։ Կողմերը ցուցաբերում են աշխատանքը շարունակելու մտադրություն՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։

Այդ տրամադրվածությունը գրանցվեց Վիեննայում վերջերս Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների հիման վրա արված հայտարարությունում։ Ողջունում ենք բանակցություններում գերիշխող կառուցողական մոտեցումը։ Կողմերին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն, որպեսզի կյանքի կոչվեն այն գաղափարները, որոնց շուրջ ձեռք է բերվել ըմբռնում Ավստրիայի մայրաքաղաքում։ Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահող երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներգրավված կողմերի վրա, որի համար հիմք կա։ Գլխավորը քաղաքական կամք ցուցաբերելն է»,- նշել է նա։