Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու պրոդուկտներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հակ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով:

«Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական զարգացմանը։
Վաղը(հոկտ. 15-ը) ցուցահանդեսի վերջին օրն է. կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` գործարարներին, ուսանողներին, դպրոցականներին, բոլորին անպայման այցելել Մերիդիան Էքսպո կենտոն(Ոսկերիչների 1 հասցեով) և տեսնել, թե ինչպես է տեխնոլոգիական առաջընթացը փոխում աշխարհը»,-գրել է նա։

--00—ԼՀ