Վազգենի երազածը 29,800 հզ քկմ մուրա՞լն էր, Արցախը հանձնելով՝ նրան նորից սպանեցին․ Նիկոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

Վազգեն Սարգսյանը ասում էր այն, ինչ այսօր մենք ապրում ենք։ Մարդը երբ ազգից է ծնվել, սերվել և ամբողջ էությամբ ազգային է, համատարած կեղտի մեջ շատ լավ կարողանում էր տարբերել, թե որն է ազգայինը, և ինչ պետք է անել։ Այս մասին այսօր՝ Հոկտեմբերի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը ՝ փորձելով բնութագրել սպարապետ Վազգեն Սարգսյանին։

«Մեր հաղթանակների փուլը մեծապես պայմանավորված էր Վազգեն Սարգսյանի, նրա ընկերների և շատերի մտածելակերպով»,- ասաց Նիկոյանը։

Նիկոյանը նշեց, որ Արցախի կորստով ներկայիս իշխանությունները Վազգեն Սարգսյանին նորից սպանեցին։

«Վազգենի երազածը 29,800 հզ քկմ  չէր, Վազգենի երազանքն այն էր, ինչ ինքը կարողացել էր իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ