Խելք ունենան, գոնե Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի չափ, կվստահեն ինձ․ Հայրիկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Ոչ միայն ողջունում եմ, այլև կողմ  եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի անունից հանդես չգալու որոշմանը, բայց դրա շարունակությունն էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցներ արցախցիներին՝ արդյո՞ք կհամաձայնեն մասնակցել ՀՀ-ի ընտրություններին։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Հայրիկյանը կարծում է, որ մենք միջազգային իրավունքի հիման վրա, որքանով հնարավոր է, պետք է վերականգնենք պատմական արդարությունը։ 

«Սա պետք է լիներ մեր հիմնական ռազմավարությունը և Արցախի հարցում էլ պետք է ասեինք, որ գումարած դրան կա նաև այն, որ  արցախցիներն ուզում են ինքնորոշվել։ Դրա մասին չի խոսվել։ Դրա մասին պատկերացում չունի Նիկոլ  Փաշինյանը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյությում։