Միջազգային թատերական նախագիծ․ ամեն դերասան կխոսի իր երկրի լեզվով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1

Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կիրականացնի «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը:

Այն նպատակ ունի մեկ ներկայացման մեջ միավորել Եվրամիության անդամ մի քանի երկրի։

Մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու իր լեզվով: Բեմադրվելու է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը (պիեսի բեմական տարբերակն ու բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):

Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երևանում,այլև Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Գորիս, Կապան):

Երևանյան ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում: