Վանեցյանը մասնակցել է Ստեփանակերտի Սուրբ Հովհանու մայր տաճարի օծմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Այսօր` ապրիլի 7-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Հովհանու մայր տաճարի օծման արարողությունը։

Օծման արարողությանը մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և «Գրանդ Հոլդինգ» ԲԲԸ սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները։