Եթե կրկին պայքարեմ երկրի ղեկավարի պաշտոնի համար, կինս՝ Միշելն, ինձ կլքի․ Բարաք Օբամա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 8, 24News

michelle-obama-barack-obama-marriage-counseling

Միացյալ նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կատակել է, որ եթե ինքը կրկին որոշի պայքարել նախագահի պաշտոնի համար և առաջադրի իր թեկնածությունը, ապա կինը՝ Միշել Օբաման, իրեն կլքի, հայտնում է The Independent-ը։

Նախկին  նախագահն այսպիսի հայտարարություն է արել Բեռլինի քաղաքապետարանում Obama Foundation հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ:

«Ես իմ քաղաքական պաշտոնը զբաղեցրել եմ, և եթե կրկին պայքարեմ  պաշտոնի համար, Միշելն ինձ կլքի»,-ասել է 57-ամյա քաղաքական գործիչը, ինչին ի պատասխան ներկաները ծիծաղել են:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 44-րդ նախագահը եղել է երկրի պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը, իսկ նրա կինը՝ առաջին սևամորթ առաջին տիկինը: