Երաշխիք չկա, որ ԱԱԾ-ն ֆեյք բռնելու ճանապարհին չի անցնի ընդդիմախոսներին․ Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ֆեյքերի դեմ պայքարում միջազգային փորձը ցույց է տվել, որ անգամ օրենսդրական փոփոխություններով հարցը լուծելի չէ։ Ֆեյք կամ ոչ ֆեյք սահմանում չկա, ավելին՝ մարդուն չի արգելվում անոնիմ լինել։ Չկա նաև օրենք, որն արգելում է մանիպուլացնել։

Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ԱԱԾ-ն պետք է շատ զգույշ քայլեր անի, քանի ոչ մի երաշխիք չկա, որ այն «վհուկների որսի» չի նմանվի։
Մյուս կողմից, ըստ նրա, սա կստիպի ԱԱԾ-ին իր գործերը թողած ընկնել ֆեյք բռնելու հետևից, իսկ այդ ճանապարհին չի բացառվում նաև, որ իշխանության ընդդիմախոսները ևս կրեն դա իրենց վրա։

Զրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս