ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության դատարանի VI միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով։
«Միության դատարանի գործունեության ազդեցությունը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման վրա» խորագիրը կրող համաժողովի ընթացքում քննարկվել են դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում, ԵՏՀ և Միության անդամ երկրների կանոնաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի զարգացումը, ազգային դատարանների հետ դատական երկխոսության առանձնահատկությունները։
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև միջազգային դատարանների պրակտիկայի նորարարություններն ու միտումները, ԵԱՏՄ իրավունքի ոլորտային դրույթների կիրառման արդի հարցեր։
--00—ՍՊ