Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվելուց հետո նա աշխատանքի չի հաճախում․ Սանասարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 9, 24News

ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվելուց հետո նա աշխատանքի չի հաճախում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Ծառայողական քննություն է ընթանում»,– ասաց նա և հավելեց, որ եթե Խաչատրյանը չներկայանա աշխատանքի, բնականաբար, կհեռացվի:

Սանասարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ արդյոք ինքը հարցաքննվե՞լ է ԱԱԾ–ում քննվող գործի շրջանակում։

Նշենք, որ  ՊՎԾ կալանավորված պաշտոնյաներից  Գևորգ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: