Մարդկանց կախելով, սպանելով, վառելով հարցեր լուծելը հնացած մոտեցում է․ Արմեն Փամբուխչյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 24News-ի եթերում խոսել է Քաղաքացու օրը նշելու, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի դեմ ուղղված բողոքի ակցիայի, ֆեյքերի դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ։

Պատգամավորը վստահեցրել է, որ տրանսգենդերի ելույթից հետո իրենց խմբակցության պատգամավորների կողմից ծափահարություններ չեն եղել։ Բացի այդ, եթե իրենք ԼԳԲՏ ներկայացուցչին հրավիրած լինեին, չէին հերքի այդ հանգամանքը։

Ինչ վերաբերում է երեկ Ազգային ժողովի բակում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ Փամբուխչյանը նշել է, որ հավաքվածների կողմից սուր արտահայտություններ են եղել, բայց մարդկանց կախելով, սպանելով, վառելով հարցեր լուծելը հնացած մոտեցում է։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Live

Լրահոս