Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին․ հստակ հասկացրել ենք՝ ինչ ենք ակնկալում․ Օ՛Բրայեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

դդ

Միացյալ Նահանգները պատրաստ է ինչպես աջակցել Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա Անդրկովկասով առևտրային ուղի ստեղծելու փորձերին, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժի կիրառման դեպքում արգելափակել նման բնույթի նախագծերը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը․

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հասնելու իրական հնարավորություն։ Եվ այդպիսով տեսնում ենք ողջ տարածաշրջանի համար օգուտ ստանալու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե առևտուրը Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի և Հայաստանի տարածքով անցնի Թուրքիա, ապա դա էական խթան կլինի բոլոր այն երկրների համար, որոնք գտնվում են այդ առևտրային երթուղում», - հայտարարել է նա։

Դիվանագետը զգուշացրել է․ «Եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ միջոցներով, ապա ամերիկյան իշխանությունները ստիպված կլինեն օգտագործել ցանկացած հնարավոր գործիք, որպեսզի թույլ չտան նման տեսակի առևտրային երթուղու ստեղծումը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին․

«Վաշինգտոնը սպասում է Բաքվի և Երևանի որոշումներին»։

Օ՛Բրայենի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Երևանին և Բաքվին հասկացրել է, թե կոնկրետ ինչ են ակնկալում․ «Հասկացրել ենք նաև, թե ինչ հետևանքներ կունենան հակառակ տեսակի որոշումները։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կորոշեն կողմերը։ Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել շուտափույթ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, և մենք շատ կցանկանայինք դա տեսնել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։ 

 

--00—ՍՊ