Օ՛Բրայենը կայցելի Բաքու․ Բլինքենն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դ

 

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին կայցելի Բաքու:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Օ՛Բրայենի՝ Բաքու այցելության հնարավորություն է խնդրել Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ալիևը համաձայնել է առաջարկին՝ պայմանով, որ այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ մուտքի արգելքը: ԱՄՆ պետքարտուղարը համաձայնվել է։

--00—ՍՊ