Փաշինյա՞նը պետք է որոշի՝ տարածքը երբ մաքրվի, թիթեղները երբ կգան, բա մնացածն ի՞նչ են անում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Նորագավիթի ավտոմաքսատան պետը չի գրելու՝ վարչապետի հանձնարարությամբ աշխատակիցներին ազատում եմ աշխատանքից։ Այդ մասին 24News-ի եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա նշել է, որ հստակ հիմնավորումներ պետք է լինեն, թեև այնտեղ շրջայցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր անմիջապես դա իրականացնել։ Մյուս կողմից փաստաբանը զարմանում է․ «Փաշինյա՞նը պետք է որոշի՝ կեղտոտ տարածքը երբ մաքրվի, պետհամարանիշերի թիթեղները երբ են գալու, բա մնացածն ի՞նչ են անում»։ Նորիկյանը վստահ է՝ պետական համակարգում բեկում պետք է տեղի ունենա։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում