Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ սրիկայության՝ հանուն նոր տերերի․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

1

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Տեր-Պետրոսյանին ուրացած անհաջող կադրը։ Ու սա զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։

Այ քաղաքական զրո, եթե 1991-ին Հայաստանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, ինչու՞ էր 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը վետո կիրառում։ Ինչո՞ւ էր 2019-ին նոր շեֆդ՝ Նիկոլը գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Սրա նմանները Նիկոլից վտանգավոր են։ Նիկոլը կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության՝ հանուն նոր տերերի։

Ամո՛թ քեզ, Վահագն Խաչատրյան, արդեն Խաչատուրյան։

Ազգանվանդ հետ արժեքներդ ու սկզբունքներդ էլ փոխեցիր»։

--00—ՅՄ