Բորելը հայտարարել է, որ Լավրովի հետ չի հանդիպի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

բլ.

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին: Ես պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, բայց ես հնարավորություն չեմ ունենա հանդիպել նրան, քանի որ ես պետք է անհապաղ վերադառնամ՝ մասնակցելու եվրոպական պաշտպանական գործակալության նիստին», - հայտարարել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո:

--00—ԼՀ