Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները, ինչո՞ւ մե՛նք այնտեղ չենք․ Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դ

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից․

 «Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը։ Ո՞ւր են մեր սրբարանները։

Մեր հայրենակիցներն այստեղ են։ Ինչո՞ւ են այստեղ մեր քույրերն ու եղբայրները։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ մե՛նք այնտեղ չենք։ Մեր հայրենակիցները բանտերում են․ դրանք ղեկավարներ են, զինվորներ են, որոնք մեր անունով ու մեր արյունով մարդիկ են, որոնց մասին մենք այլևս մոռացել ենք։

Մենք կարծում ենք, որ մեր քույրերին և եղբայրներին հաց և տաք անկյուն տրամադրելով՝ մեր առաքելությունը իրականացրել ենք։ Դա կեղծ մարդու կեղծ գաղափարն է։

Այո, մենք կոչված ենք այդպես վարվելու, բայց ոչ թե մեր գերագույն և առաջնահերթ գործն էր դա։ Դա հետևանք է մեր մեղքերի, մեր՝ պարտված լինելու, մեր գողացված պատվի, ուրախության, ինքնության խեղման, այս բոլորի»։

--00—ՍՊ