Թուրքիայի արտգործնախարարը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունն է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

dd

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները, մտքեր փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ:

Բանակցություններն ընթացել են ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստի նախօրեին։ 

--00—ՍՊ