Բեռնատարը խափանվել էր Տաթև-Լծեն ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

դ

Նոյեմբերի 28-ին, ժամը 19։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և խոչընդոտում է երթևեկությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Բ․) դուրս են բերել երթևեկելի հատվածից (մոտ 30 մ):

--00—ՍՊ