ՀՀ-ից մրգի և բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է գրանցվել․ Ռոսսելխոզնադզոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

d
«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Հայաստանից մթերքների մատակարարման խախտումների հաճախականությամբ․

«2023-ին Հայաստանից մրգի և բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է արձանագրվել։ Միայն նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում բացահայտվել է 36 դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը խախտումների մասին տեղեկացրել է Հայաստանի իրավասու գործակալությանը, սակայն հետաքննության մասին տեղեկություն դեռ չկան․ պաշտոնական նամակ են ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի առաքումը կանխելու համար և այդ մասով իրականացված աշխատանքների մասին տեղեկացնել ռուսական գերատեսչությանը։ 

 

--00—ՍՊ