ԱՄՆ-ն ողջունել է «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Screenshot_1

Սպիտակ տունը ողջունել «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը երկու օրով՝ օրական 10 պատանդների ազատ արձակման դիմաց, գրում է Ամերիկայի Ձայնը։

Սպիտակ տունը ողջունել է «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը երկու օրով՝ օրական 10 պատանդների ազատ արձակման դիմաց, հույս հայտնելով, որ ևս 20 հոգին մոտ օրերս կմիավորվեն իրենց հարազատների հետ:

«Անշուշտ, կցանկանայինք տեսնել, որ հրադադարը շարունակվում է՝ մինչև բոլոր պատանդների ազատ արձակումը: Հիմնական նպատակն է՝ բոլոր պատանդներին վերադարձնել տուն, և այն երկարատև գործընթաց է»,- նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հրադադարը ողջունել են նաև Պաղեստինի ինքնավարության իշխանությունները․ արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, ելույթ ունենալով Իսպանիայում, մասնավորապես նշել է․ «Իսրայելական ցանկացած հարձակում մեկ երեխայի փոխարեն կսպանի երկուսին: Այնպես որ, մեզ համար կարևոր է երկարաձգել այս զինադադարը որքան հնարավոր է երկար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ