Թուրքիան դեղորայք և բուժանձնակազմ է ուղարկել Գազա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

photo_2023-11-29_13-19-01

Նոյեմբերի 29-ին Գազայի համար պատրաստված հումանիտար աջակցությամբ բեռնված հերթական ինքնաթիռը Թուրքիայից ուղղություն է վերցրել դեպի Եգիպտոս: Մարդասիրական օգնությունը այնուհետև ցամաքային ճանապարհով կփոխանցվի Գազա։

Ութ տոննա դեղորայքով և բժշկական պարագաներով բեռնված օդանավը տեղափոխել է նաև 9 բուժաշխատողի:

Նշենք, որ ինքնաթիռը Եգիպտոսի «Էլ-Արիշ» օդանակավայան է մեկնել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Իզմիրի օդանավակայանից:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ