Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

63423629_0_0_1600_901_1920x0_80_0_0_a4a09c0ae50abe819439de204f52f849

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այս մասին թվիթերի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։

--00—ՅՄ