Գավառը հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

 

Ամփոփվել են «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ 2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։

Մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը:

--00—ՍՊ