Գիտությունն է ճանապարհը, որով Հայաստանը կկարողանա այս ագրեսիվ միջավայրում իր տեղն ունենալ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Այսօր տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով կոնֆերանսը:

«Առանց գիտության անհնար է ունենալ առաջընթաց ընդհանրապես։ Հայագիտական, պատմագիտական, հումանիտար ինստիտուտների աշխատանքների շնորհիվ է ձեւավորվում պետության ինքնությունը, պետականության հիմքը՝ նախանշելով այն նպատակներն ու առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվելով՝ ժողովուրդն ապրում ու արարում է»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը․

«Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ նշել եմ, որ Հայաստանը խորհրդային ժամանակաշրջանում աստղագիտության, արբանյակաշինության մեջ առաջատար էր։ Հայաստանն ավանգարդ պետություն էր այդ գիտություններում։ Եվ եթե ցանկանում ենք մեր երկիրը տեղայնացնել որեւէ գիտական, տեխնոլոգիական ուղղության մեջ, առանց գիտության անհնար է։ Անհնար է առանց գիտական հենքի աշխարհում լինել առաջատար։ Գիտությունն է միակ ճանապարհը, որի օգնությամբ Հայաստանը կկարողանա այս ագրեսիվ միջավայրում իր ուրույն տեղն ունենալ աշխարհի քարտեզի վրա։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱՅԲ կրթահամալիրի հիմնադիր Արամ Փախչանյանը, գիտական, կրթական եւ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ձեռներեցներ»- ասել է նա։ 

 --00—ՍՊ