Ադրբեջանի ստեղծումից ի վեր հայկական մշակութային ժառանգությունը գոյաբանական սպառնալիքի առաջ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն համահայկական միություն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի շուրջ համակարգային հիստերիային՝ նշելով, որ իր գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում Ադրբեջանը հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն էթնիկ զտումների կատարյալ պրակտիկայով, այլև մշակութային ցեղասպանության և այդ հանցանքից ու պատասխանատվությունից հմտորեն հրաժարվելու պատրաստակամությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ադրբեջան պետության ստեղծումից ի վեր հայկական մշակութային ժառանգությունը պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայտնվել է գոյաբանական սպանալիքի առջև։ Ցավոք, անցած տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ամենաբիրտ մեթոդներով յուրացմանը, խեղմանը կամ ուղղակի ոչնչացմանը, ինչը հետևանք է այն խորը ռասայական և կրոնական խտրական գիտակցության, որը պետական մակարդակով տիրապետում է Ադրբեջանում։

Ադրբեջանը հանցանքի ու պատասխանատվության իր մասնաբաժնից հրաժարվելու նպատակադրությամբ պարբերաբար անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Մինչդեռ մեծ հարց է ծագում՝ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը պատասխանել այն հարցին, թե որտեղ են պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայերը, ինչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը և թե ինչու և ինչպես է հայկական մշակութային ժառանգությունը շարունակաբար խեղվում կամ ոչնչացվում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 --00—ՍՊ