«Նեթանյահուն պատմության մեջ իր անունը գրել է որպես «Գազայի դահիճ»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

դդ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Ազատություն և զարգացում կուսակցության» ժողովի ընթացքում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և նշել, որ շփումներ են ընթանում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման ուղղությամբ։ Գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը, հիշատակելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասել է, որ Իսրայելի վարչապետն իր անունը պատմության մեջ գրել է որպես «Գազայի դահիճ» և պատասխանատվության է ենթարկվելու օրենքի առաջ։

Ըստ Էրդողանի՝ Նեթանյահուն բոլոր հրեաների անվտանգությունը դնում է վտանգի տակ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 --00—ՍՊ