Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

a0ea75b002b5e499d4ef5497ec51ac81

Երևան քաղաքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-7 աստիճանով։

--00—ՅՄ

«»