Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում ՀՀ-ն առաջին չեմպիոնն ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

407474748_10161099514978501_9201209984972330775_n-1-750x375

Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում։

48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը եզրափակչում հիասքանչ մենամարտ է անցկացրել գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթել է 4-1 հաշվով։ Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ