Ամանորի կապակցությամբ պարեկային ծառայությունը անցել է ուժեղացված ծառայության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Capture

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ պարեկային ծառայությունը արդեն անցել է ուժեղացված ծառայության, որը կապված է Ամանորի հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղտնիք չէ, որ ամեն տարի՝ այս օրերին, մայրաքաղաքում սկսվում է տրանսպորտային միջոցների ակտիվ շարժը, քանի որ մարզերից շատերը գալիս են մայրաքաղաք՝ գնումներ կատարելու:

Դեկտեմբերի 1-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ գնդի 1-ին և 2-րդ գումարտակների ծառայողները ուժեղացված ծառայության արդյունքում ժամերի ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերել են մոտ 50-ից ավելի օրինախախտ վարորդների:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ