Մոսկվայի կենտրոնի շենքերից մեկում հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

screenshot_80.thumb_

Մոսկվայի կենտրոնում՝ Բիբլիոտեչնայա փողոցի շենքի 10-րդ հարկում գտնվող բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ մահացել է, մեկը՝ տուժել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահացել են բնակարանում գտնվող երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 4-ամյա տղան։

Նշվում է, որ սկզբում փրկարարներին հաջողվել է երեխաներին տարհանել տնից, սակայն շմոլ գազից թունավորումը մահացու է դարձել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։

--00—ՅՄ