Հունվար-նոյեմբեր ամիսներին հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-12-04_10-45-04

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով:

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:

--00—ՅՄ