Սահմանային վերահսկողության արդյունքում արգելվել է ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ վտանգավոր սննդամթերք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_5

Նոյեմբերի 24-ից 28-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

❌🐓Բրազիլիայից թռչնամիս՝ 64000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

❌🐄Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509,01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

❌🐖Բրազիլիայից խոզի միս՝ 50976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

❌🧂Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով։

--00—ՅՄ