Երևանի քաղաքապետարանի ուղարկած աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ․ shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

տ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված՝ տանիքը վերանորոգող աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Տեղում Երևանի բնակիչ 47-ամյա Արմեն Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 15-ից միչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում տանիքից գողացել են իր տոնածառը:

Առավել մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ