Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1125465

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնում է իր ցամաքային գործողությունը «ՀԱՄԱՍ-ի կենտրոնների դեմ ամբողջ Գազայի հատվածում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԻՊԲ խոսնակ Դանիել Հագարին։

Հագարին նշել է, որ իսրայելցի զինվորները դեմ առ դեմ կռվում են պաղեստինցի զինյալների հետ։ Ըստ BBC-ի՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային հատվածներին, ուր տեղահանվել են Գազայի հյուսիսից հարյուր հազարավոր մարդիկ։ Առավոտյան ԻՊԲ-ն X սոցիալական ցանցի իր էջում քարտեզ էր տեղադրել՝ պաղեստինցիներին հորդորելով դուրս գալ Գազայի հատվածի մոտ 20 վայրերից և շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտարարել է, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ռումբեր են ընկնում, և մտավախություններ կան Գազայի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների ծանր հետևանքների վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ-ն կոչ էր արել Գազայի հարավում թույլ չտալ այն ավերածությունները և մարդկային զոհերը, որ եղել էին հյուսիսում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ