Երևանի Պարույր Սևակ փողոցի թիվ 11 շենքի մոտ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

photo_2023-12-04_14-29-46

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

--00—ՅՄ