36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ալ.

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 4-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 36 հարց:

--00—ԼՀ