«Դիլիջան ազգային պարկում» մարում են հրդեհը․ ԱԹՍ-ով օդային հետախուզում է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

d

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով  իրականացվում է օդային հետախուզում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական  ծառայողները։

Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ։

--00—ՍՊ