Ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը, այն մտցնել փակուղի․ ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դ

Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն․

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ