Մինչ իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկը», սահմանում կրկին արյուն է․ Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել...։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը․

«Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի ահավորությունը...

Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի... Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ... Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը...

Հ.Գ-Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է... Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը...»,- գրել է Հասրաթյանը։ 

--00—ՍՊ