Ինչո՞ւ էին ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

dd
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 2-ին, պարեկները Նոր Արեշ թաղամասում  նկատել են կասկածելի 2 օտարերկրացու և նրանց թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժին:

Աղբյուրի  տեղեկություններով նրանք ՌԴ քաղաքացի 27-ամյա Ս. Լաուխինինն է և 27-ամյա Ա. Լաուխինինն է, ովքեր երկվորյակ եղբայրներ են:

Ս. Լաուխինինի մոտ հայտնաբերվել է 5.08 գրամ դեղնականաչավուն զանգված, ով հայտնել է, որ  իր մոտ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն, իր օգտագործման համար է:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

--00—ՍՊ