Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

 

Գազայում ՄԱԿ-ի՝ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակիցների զոհերի թիվը հասել է 111-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում։

«Հոկտեմբերի 7-ից մինչ օրս UNRWA-ի 111 աշխատակից է զոհվել»,- ասվում է զեկույցում։

Ավելի վաղ հայտարարվել էր 108 աշխատակցի մահվան մասին:

--00—ՍՊ