ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։
Գործն արդեն մեկ տարի է, ինչ դատարանում է, այժմ գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա նիստում ավարտվել է դատաախտոտեխնիկական բնագավառի փորձագետի հարցաքննությունը, որը նախորդ նիստում անավարտ էր մնացել։
Պաշտպանության կողմը ժամանակ է խնդրել՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն ներկայացնելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ