Կարևորվել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև Ֆրանսիայի աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo

Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել արտահայտելու Ֆրանսիայի քաղաքացիների եւ Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին, ինչպես նաեւ ասելու՝ մենք չենք մոռանում Հայաստանը. այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի հետ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ողջունելով հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաեւ բարձր գնահատել Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները խոսել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացի մասին:

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հայկական կողմի ջանքերին՝ Արման Եղոյանը եւ Արսեն Թորոսյանը հյուրին ծանոթացրել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

--00—ՅՄ