Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

dd

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները: Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռայիսիին, դեռ չի հայտարարվել:

--00—ՍՊ