Մեքենան վրաերթի է ենթարկել հղի կնոջը, տատին ու թոռանը․ հղի կինը հիվանդանոցում մահացել է․ Shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ff

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

 shamshyan-ի, հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի՝ տեղեկություններով մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը։ Մահացողը մայրն է, ով հղի էր:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 --00—ՍՊ