Փաշինյանին է ներկայացվել  «ՔՊ» կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

դդ

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Կուսակցության արտաքին կապերի մասին զեկույց։

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի, Կուսակցության Տարածքային կազմակերպությունների Նախաձեռնող խմբի նիստերի ժամանակացույցի հետ կապված հարցեր։

 --00—ՍՊ