Հայաստանին զինելու ջանքերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղությանը. Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ff

Մոսկբայում՝ մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանը և Ջեյհուն Բայրամովը։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, գրում է APA-ն։

Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները»։ 

Բայրամովն ընդգծել է, իբր «Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։ 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:

--00—ՍՊ