ՑԱԽԱԼ-ը հայտնել է՝ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր ամենաինտենսիվ մարտերն են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ֆֆ

Իսրայելական բանակն անցել է Գազայի հատվածում ցամաքային գործողության երրորդ փուլին՝ շրջափակելով Խան Յունիսը՝ հարավային մասի ամենամեծ քաղաքը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին, գրում է РБК-ն։  Նա հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի զորքերը գրավել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ հենակետեր՝ տարածաշրջանի հյուսիսում․

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր ձեռքբերումները Գազայի հատվածի հյուսիսում։ Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր ամենաինտենսիվ մարտերն են ընթանում։ Վերջին օրերին ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի շատ զինյալներ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ», նշել է  ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետը։ 

--00—ՍՊ