Իշխանությունը Մամիկոնին կալանքի տակ է պահում, որովհետև Վանաձորում պարտվել է, վրեժ է լուծում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

tigran-abrahamyan-e1642081200560

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Դատարանն անփոփոխ թողեց արդեն 2 տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը:

Այն, ինչ տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմիններում ու դա միայն Վանաձորին չի վերաբերվում, ցույց է տալիս, որ իշխանությունը ընտրական գործընթացը նշանակման է վերածում:

Իշխանությանը մնացել է օրենքով ամրագրի, որ համայնքի ղեկավար ընտրվելու իրավունք ունեն բացառապես քպ ներկայացուցիչները, իսկ այլ քաղաքական ուժերի մասնակցության համար քրեական պատասխանատվություն սահմանի:

Վանաձորում ընտրությունը պարտվելուց և իր նպատակին չհասնելուց հետո իշխանությունը վրեժխնդրության է գնում` Մամիկոնին կալանքի տակ պահելով, իսկ վանաձորցիներին` քաղաքային արդյունավետ կառավարումից զրկելով»:

--00—ՅՄ